ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Այցելության նպատակը հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման տարբեր դեպքերի ընթացքում հրազենային վիրավորումներ ստացած և հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին տեսակցելն էր: Սեյրան Օհանյանը, Հերմինե Նաղդալյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը զրուցել են ապաքինվող զինծառայողների հետ, բժիշկներից հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, իրենց զորակցությունն են հայտնել Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց հերոսաբար դրսևորած հայորդիների ծնողներին: