Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները՝ Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լևոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է խորհրդարանականներին` Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին և վստահեցրել, որ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից: ՀՀ ԱԺ փոխնախագահները և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, անթույլատրելի համարելով Ադրբեջանի մոտեցումը, արտահայտել են իրենց միասնական դիրքորոշումը, ինչպես նաեւ կարեւորել են հասարակության եւ քաղաքական բոլոր ուժերի կողմից Հայոց բանակին նեցուկ լինելու անհրաժեշտությունը: