▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը արձագանքը` Երևանի բողոքի ցույցերին և ոստիկանության կիրառած բռնությանը

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին և ոստիկանության կողմից ցուցարարների դեմ ուժի կիրառմանը: Երգիչը տեղադրել է Երևանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերող հոդված և գրել հետևյալը.

«Այս հոդվածը ինձ երեք բան է հուշում՝

1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան և խստորեն կարգավորվեն և վերահսկվեն անկախ մարմնի կողմից,

2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է,

3) նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները՞»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին