▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը խառնվել է Մարզահամերգային համալիրի գործին. «Ժողովուրդ»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետագա ճակատագիրն անգամ ՀՀ ՊՆ բալանսի տակ անցնելուց հետո մնում է անորոշ: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց այն հանձնել ՊՆ-ին: Ընդ որում, այդ որոշումը վարչապետի կողմից ստորագրվել ու վավերացվել էր հենց ընդունման օրը: Նման հրահանգ վարչապետը ստացել է ուղիղ Սերժ Սարգսյանից: «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ ներկայում Մարզահամերգային համալիրում աշխատում է շուրջ 100 հոգի, ովքեր մի քանի ամիս է` աշխատավարձ չեն ստացել: Ու հիմա հայտնի չէ` ինչ է լինելու նրանց ճակատագիրը:

Համենայնդեպս, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց, թե այս պահին իրենք որևէ մեկնաբանություն չունեն: Իսկ Մարզահամերգային համալիրի լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հուլիսի վերջերին` համալիրը ԴԱՀԿ կապարանակնքելուց երկու օր առաջ, ՊՆ-ն իրենց մոտ միջոցառում է անցկացրել, բայց այդպես էլ չի վճարել 60 մլն դրամ գումարը»:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին