▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերին դժվար դրության մեջ է գցել. «ՀԺ»

Վերջին շրջանում Հայաստանում թևածող թիվ 1 շրջիկ քաղաքական հարցը հետևյալն է՝ ինչ է կատարվում ներքաղաքական կյանքում։

Իշխանության առաջին դեմքը՝ Սերժ Սարգսյանը, հայտարարել է, որ այլևս չիհավակնելու երկրի առաջին դեմք՝ նախագահ լինելուն։ Իսկ եթե Հայաստանն անցում կատարի խորհրդարանական համակարգին, չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին։ Ոմանք այս հայտարարություններից հասկացել են, որ Սերժ Սարգսյանը հեռանում է իշխանությունից և քաղաքականությունից, ոմանց հասկացածով՝ խաբս է տալիս, որ երկարաձգի իր իշխանությունը, ոմանց հասկացածով՝մեխանիզմներ է ձևավորում, որ կուլիսներում լինելով իր ձեռքում պահի ռեալ իշխանությունը, ոմանց հասկացածով էլ ուզում է հեռանալուց առաջ այնպիսի փոփոխություններ անել, որ սերունդներն իր անունը հիշեն լուսապսակի մեջ, ոմանք էլ մտածում են, որ հեռանալու ձև է բռնել, որ տեսնի ով ոնց է իրեն պահում, որ իր վրայից թռնողների հարցերը լուծի։

Էս խոսակցություններն այնքան խառն են ու տեսական, որ իշխանական ու ոչ իշխանական քաղաքական դաշտում, կառավարությունում, օլիգարխների շրջանում հսկայական անորոշություն է առաջացել, ու բոլորն ուզում են հասկանալ, թե ով է լինելու ապագա իշխանությունը։ Ու քանի որ այս հարցի տեսանելի պատասխանը չկա՝ հատկապես իշխանական և կոնֆորմիստ ուժերը ուզում են երաշխիիքներ ստեղծել իրենց համար, որ ոնց էլ լինի՝ լավ լինի։ Այս պայմաններում քաղաքական այն շերտի համար, որը բոլոր ժամանակներում իշխանություն է եղել, բավական դժվար իրավիճակ է ստեղծվել։ Այդ շերտը, ահա, փնտրում է երաշխիքներ։ Ու քանի որ ամեն ինչ այնքան է խառնվել, որ իշխանության ակնհայտ ժառանգորդ չկա, հարմարվողական հսկայական քաղաքական շերտը որոշել է այնպես լղոզել քաղաքական դաշտը, որ ըստ էության հասկանալի չլինի՝ որտեղ է իշխանությունը, որտեղ է ընդդիմությունը»։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին