▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեփական դրոշը պատռելն ու գետնին ցխելը դեռ երկրի պատիվը պահել չի նշանակում...

Նախախորհրդարանի գաղափարներին, գործելաոճին, ծրագրերին կամ տեսակետներին կարելի է համաձայնել կամ ոչ, ընդունել կամ մերժել, քննադատել կամ արհամարհել, քննարկել կամ պարզապես չտեսնել-չլսել. այս ամենը քաղաքական պայքարի զինանոցից է, ընդունելի, հասկանալի բոլորի համար։
Բայց էս ի՞նչ ծեծ ու ջարդ է, մի՞թե դժվար է հասկանալ, որ հակաքաղաքակրթական այս մշակույթը՝ բռնության մշակույթը, բումերանգի պես հետո կոտրվում է բոլորիս գլխին՝ անկախ նրանից իշխանության մեջ ենք, թե՝ ոչ….Ի վերջո, սեփական դրոշը պատռելն ու գետնին ցխելը դեռ երկրի պատիվը պահել չի նշանակում։
Երկրի պատիվն ու դրոշը բարձր պահելու բազմաթիվ հարթություններ կան, գուցե փորձեք….

 

Լիլիթ Գալստյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին