▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդ գյադա լրիվ գժվե․ գիտես թե դժվա՞ր ա, որ մենք էլ ասենք՝ Ենոքավանի եթիմ կամ Իջևանի բոմժ»․ Էդգար Ղազարյան

«Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ադրբեջանի Սահմանադրությամբ՝ ՀՀ տարածքի 60-70 տոկոսը ունի ադրբեջանական պատկանելություն։ Եթե նա առաջիկայում գա Արտաշատ, հուսով եմ՝ նրան կհարցնեք, չէ՞․ «Գյա՛, էդ վի՞ հատվածներն ես տալու Ադրբեջանին»,- Արտաշատում քարոզարշավի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միացած քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Էդ գյադա լրիվ գժվե, գժվե, ընկե փողոցներն ու մարդկանց ա վիրավորում, մարդկանց ա սպառնում, ահաբեկում։ Խոսք ունե՞ս, խոսքդ ասա, ծրագի՞ր ունես, ծրագիրդ ասա։ Գիտես թե մեզ համար դժվա՞ր ա, որ մենք էլ ասենք՝ Ենոքավանի եթիմ կամ Իջևանի բոմժ․․․ Բայց չենք ասում, որովհետև ուրիշ ասելիք ունենք»,- ընդգծեց Ղազարյանը։

Դիտեք նաև՝

Մասիս քաղաքում այսօր կայացել է «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական հավաքը, որի ընթացքում Էդգար Ղազարյանն արձանագրեց. «2021թ-ի դեկտեմբերի 5-ին Մասիս քաղաքը սեփական ուժերով արդեն հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Այդ օրը քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի առաջնորդած դաշինքը հաղթել է ՔՊ կուսակցությանը և նոր հնարավորություններ բացել Մասիսի համար: Իսկ հաշտվե՞լ են արդյոք նրանք մեր ժողովրդի ընտրության հետ, հարգո՞ւմ են նրանց կատարած ընտրությունը: Նրանք առավոտյան են ասում` սիրում ենք ձեզ բոլորիդ, իսկ կեսօրին արդեն` սատկացնելու ենք, կզցնելու ենք ձեզ բոլորիդ: Բայց չեն կարող` ինչքան էլ ընդդիմանան ժողովրդի ընտրությանը: Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետը կալանավորվեց ապօրինաբար, զրկվեց իր պարտականությունները կատարելու հնարավորությունից: 2025-ին Հայաստանում ընդամենը 2 համայնքային ընտրություն է եղել` Փարաքարում և Գյումրիում, երկուսն էլ արտահերթ, երկուսն էլ իրենց ապաշնորհ կառավարման և հրահրած քաղաքական ճգնաժամի հետևանքով: Երկուսում էլ պարտվել են, իսկ ի՞նչ է եղել դրանից հետո: Գյումրիի համայնքի ղեկավարը կալանավորված է, Փարաքարինը` սպանված: Սա է սրանց վերաբերմունքը ժողովրդի կատարած ընտրությանը, սա է, որ պետք է փոխվի»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին