▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթի դատարանի նորանշանակ նախագահի ունեցվածքը. «ՀԺ»

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 10 օր առաջ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակված Դավիթ Բալայանի նոր՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որտեղ նա նշել է 1 բնակարան, 2 անհատական տուն և 1 հողամաս, ինչպես նաև «Մազդա 6» մակնիշի մեքենա: Դատավորի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 6,8 մլն դրամ, եկամուտները՝ 8,7 մլն դրամ: Բալայանի կինը Հասմիկ Ավետիսյանը, հայտարարագրել է 4 արժույթներով գումար՝ 1,8 մլն դրամ, 580 եվրո, 5000 դոլար և 10 հազար ռուբլի: Կնոջ 2013թ. եկամուտները կազմել են 3,1 մլն դրամ՝ աշխատավարձից: Դ. Բալայանը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել 39 տարեկանում, երբ սույն դատարանի արդեն նախկին նախագահ Ս.Կոստանյանը սեփական դիմումով ազատվեց պաշտոնից:

Դավիթը ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդին է և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի փեսան»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին