▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևիկյանի հերթական շքեղ գոլը

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը հերթական գոլն է խփել  ընթացիկ մրցաշրջանում, այս անգամ խոցելով Կռիլյա Սովետովի դարպասը․ Սա Սևիկյանի վեցերորդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Տեսանյութը՝ Ֆեյսբուքում

Հավելենք, որ Նիժնի-Նովգորոդի «Պարիի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանն ասել է, որ խնդիրներ չի ունենում այն  պատճառով, որ ընտրել է Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի հավաքականը:

«Ատելություն ազգային հավաքականի ընտրության պատճառո՞վ: Ես ոչ մի խնդիր չունեմ, ամեն ինչ լավ է։ Ես բաց եմ թողել Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան հավաքը, բայց գնալու եմ այս հավաքին»,- Սևիկյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Էդգարը հայտարարել է, որ հրաժարվում է հանդես գալ Ռուսաստանի հավաքականում։ Ֆուտբոլիստը դա պատճառաբանել է նրանով, որ այդ ժամանակ արդեն որոշել էր հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ 22-ամյա Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական:

Այս ընթացքում Հայաստանի հավաքականը կանցկացնի երկու հանդիպում՝ նախ Ռիգայում Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում հոկտեմբերի 12-ին մրցելով Լատվիայի հավաքականի հետ, ապա հոկտեմբերի 17-ին Ստրումիցա քաղաքում ընկերական խաղ անցկացնելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին