▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սայաթ-Նովա 12-ում իրավիճակը կրկին լարված էր

Այսօր Սայաթ-Նովա 12 հասցեում կրկին իրավիճակը լարված էր:

Հիշեցնենք, որ «Լարկո Գրուպ» ՍՊԸ-ն Սայաթ-Նովա 10/5  հասցեում կաթսայատուն է ձեռք բերել, որի տարածքում  նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ շենք:

Շինարարությունն սկսելու առաջին փորձը եղել է ամիսներ առաջ, սակայն  ընկերությունը բախվել է շրջակա շենքերի բնակիչների բողոքի ալիքին: Բնակիչները բողոքի նամակին էին ուղարկել քաղաքապետարան, ինչին ի պատասխան՝ քաղաքապետի որոշմամբ շինարարությունը ժամանակավորապես հետաձգվել էր՝ ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով:  

Արդեն տեղեկացրել ենք, որ քաղաքապետարանը  հրապարակել է իր եզրակացությունը՝ նշելով, որ ընկերությունը խախտումներ թույլ չի տվել:

Ընկերության իրավաբաններ Աշոտ Աբրահամյանը և Հայկ Եգանյանը այսօր հանդիպեցին բակի բնակիչների հետ: Հանդիպումը, սակայն, շիկացած մթնոլորտում էր: Բնակիչները շարունակում էին բողոքել` պահանջելով քաղաքապետի և սեփականատիրոջ հետ հանդիպում:

«Ես նմանատիպ ակցիաները կարող եմ դրական համարել միայն այն դեպքում, երբ պահանջը տրաբանաության սահմաններում է: Այսիքն՝ եթե բողոքողը դուրս չի գալիս օրենքի սահմաններից: Հակառակ պարագայում՝ սա անարխիա է: Ամեն մեկն իր պատկերացրած մոտեցումներն է թելադրում:  Եթե տվյալ պարագայում որևէ ճարտարապետ, շինարար կանգներ ասեր, որ խախտվում է այսինչ նորմը, տրամաբանական կլիներ, բայց երբ ասում ես՝ հարգելի բնակչներ, մենք չենք փակում ճանաապարհը, որևէ խախտում թույլ չենք տալիս և դրանից հետո իրենք պնդում են, որ չեն ուզում, դրան ես բացատրություն տալ  չեմ կարող»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության իրավաբան Հայկ Եգանյանը:

Աշոտ Աբրահամյանը նշեց, որ բնակիչներից որևէ մեկը իրավական փաստաթուղթ չի ներկայացրել խախտումների մասին: Իսկ եթե իրականում կան խախտումների մասին ապացուցող փաստեր, ապա պետք է դատարանում վիճարկել:

«Մեկ անգամ ևս հավաստիացնում եմ, շինարարությունն իրկանացավում է օրենքի պահանջին համապատասխան:  Որևէ մեկը թող կասկածի տակ չդնի: Մարդիկ կան, իրենք են օրենքը խախտել և հիմա կանգնել խոսում են խատումների մասին»,- ասաց Աշոտ Աբրահամյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին