ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է. «Ունիկալ ե՞նք, թե՞ աննորմալ
Հայաստանն աղետի մեջ է, Արցախը ծայրահեղ ծանր վիճակում, 120.000 հայրենակից բացարձակ շրջափակման մեջ (սննունդ, դեղորայք և այլն), թշնամին սպառնում է ցանկացած պահի նոր պատերազմով (լրջագույնս պատրաստվում է դրան), Երևանում իշխում է հակահայկական/դավաճանական/ ամեն ինչ ձախողած պատուհասների խմբակ...
Ու մեր կրթված ֆբ-հայության մի հոծ բազմություն հրճվում է Ռուսաստանում տեղի ունեցողի կապակցությամբ:
Վաղուց ինքնապահպանման բնազդն էլ է վերացել ժողովրդի մոտ: Շատերին թվում է, թե կյանքը Երևանի կենտրոնով ու համերգ/փառատոնով է սահմանափակվում:
հ.գ. գոնե կարդացեք, թե ինչ եղավ հայ ժողովրդի և Հայաստանի պատմական հողերի հետ 1917թ Ռուսաստանում «Հոկտեմբերյան» հեղափոխությունից հետո...»:
Դիտեք նաև՝