▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ ենք վարպետացել...


Չեք զգացե՞լ, թե ինչ վարպետորեն է վարչապետը հիմնավորում ամեն ինչ, հերքելով իր մեղքի մի սանտիմետր անգամ բաժինը... Երբ Հայաստանում շինարարության փուչիկ էր, Տիգրան Սարգսյանը, որն այն ժամանակ Կենտրոնական բանկի ղեկավարն էր եւ որն ակնհայտորեն հավանություն էր տալիս Ռոբերտ Քոչարյանի փուչիկային շինարարական քաղաքականությանը, ելնում էր Ալեն Գրինսփանի տեսությունից, որ պետք չէ խանգարել փուչիկի առաջանալուն, պետք է սպասել դրա անխուսափելի պայթյունին... Այսինքն Հայաստանն ի դեմս Կենտրոնական բանկի ղեկավարի, բնականաբար, ելնում էր ամենաարժանահավատ ու հարգված գործիչների պնդումներից եւ տեսություններից.... Հետո տեղի ունեցավ համաշխարհային ճգնաժամը եւ միջազգային մասնագետները գտան, որ պետությունն այնուամենայնիվ պարտավոր էր կարգավորել փուչիկները.... Այսինքն՝ ասեք՝ որն է իմ մեղքը. այն ժամանակ ես ղեկավարվում էի այն ժամանակվա տրամաբանությամբ, հիմա ղեկավարվում եմ այս ժամանակվա տրամաբանությամբ, երկու դեպքում էլ ճիշտ եմ վարվել... Ու միայն մի բան է անհասկանալի՝ բա սեփական պետության շահերը պաշտպանելու եւ իրոք դժվարին պայմաններում ճիշտ կողմնորոշվելու ունակությունն ուր մնաց... Արդյոք այսքանից հետո էլ ակնհայտ չէ, որ այդ ունակությունը այս իշխանությունների մոտ վաղուց արդեն վերածվել է ամեն ինչ հետին թվով բացատրելու եւ հիմնավորելու ունակությամբ...

Արմեն Դուլյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին