- Դուք մելանխոլիայի երգիչ ե՞ք:
- Ոչ, ինչ եք ասում: Ես ճշմարտության պոետ եմ: Ես ասում եմ բաներ, որոնք շատերը հաճախ քաջություն չեն ունենում ասելու: Ժամանակի պրոբլեմները: Մամուլը միշտ կենտրոնացել է իմ սիրային երգերի վրա և անտեսել է այն, որ ես նաև այլ թեմաներով եմ գրել: Բայց հանդիսատեսը դա նկատել է:
- Լավ, խոսենք ժամանակի պրոբլեմներից: Եթե Ֆրանսիայի մասին նոր երգ գրեիք, ինչի՞ մասին կլիներ այն:
- Իմ նոր ալբոմի 17 երգերն արդեն պատրաստ են: Դրանցից մեկն ուղղված է թե՛ Ֆրանսիային, թե՛ ամբողջ աշխարհին: Այն կոչվում է «Բոլորս դեպի փողոց»:
- Դուք կոչ եք անում ֆրանսիացիներին բողոքե՞լ:
- Բոլորովին: Ես ընդամենը արձանագրում եմ. «Եթե ինչ որ բան ձեր պատկերացրածի պես չէ, ապա դուրս եկեք փողոց»: Ինչպես դա սկսվեց Թունիսում: Հետո Եգիպտոսում: Ֆրանսիայում վերջերս նույնպես: Իհարկե, այդքան մասշտաբային չէին, բայց ժամանակ առ ժամանակ ցույցերն օգտակար են: Այլապես բոլոր կառավարող կուսակցությունները վերածվում են բռնապետների: Որպեսզի բռնապետություն չլինի, ժողովուրդը պետք է իր խոսքն ասի:
- Այնպիսի զգացողություն ունե՞ք, որ Ֆրանսուա Օլանդը բռնակալի պես է կառավարում:
- Ցանկացած կառավարություն, որն օրենք է ընդունում, որի հետ բնակչությունը համաձայն չէ, ապա այդ կառավարությունը բռնակալի պահվածք է դրսևորում:
Շառլ Ազնավուրի հետ (19.02.2014) stern ամսագրի հարցազրույցից այս հատվածը ներկայացրել է diskurs.am կայքը