Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի մասին։
Տեսանյութում նա նշում է․ «Քովիդի հանգամանքից ելնելով՝ ընթերցեցի «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Կարող եմ ասել, որ դասագիրքը հաջողված է՝ հետևյալ իմաստով․ այն աշակերտներին հրավիրում է քննական դիտանկյունից ընկալելու պատմությունը, մի բան, որը մեր իրականության մեջ, կարծում եմ, շատ է պակասում․․․
Այս դասագրքի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ առարկան, որը դասավանդվում է, պետք է կոչվի «Հայաստանի պատմություն»։ Կառավարությունն արդեն որոշում է կայացրել և առաջիկայում հենց այս վերնագրի ներքո դասագրքեր կունենանք, որովհետև այդ վերնագրի ներքո որոշ հարցերի դիտանկյունը, ընկալման անկյունը առավել համապատասխան կլինի Հայաստանի Հանրապետության պետական շահերին»։