ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում ներկայացրել է աշխատավարձերի ուշացումից բողոքով հերթական քաղաքացու նամակը․ այն ներկայացնում ենք ՝ առանց մեկնաբանության․
«Բարև Ձեզ, հարգելի պ. Ղուկասյան․
Ձեզ դիմում եմ խնդրանքով, Ոսկեվազի «Հայասի Գրուպ» կոնյակի գործարանի աշխատակիցների աշխատավարձերի համար։
Հոկտեմբեր, Նոյեմբեր և Դեկտեմբեր ամիսների աշխատավարձերից ոչ մի դրամ չի փոխանցվել, Սեպտեմբեր ամսվա աշխատավարձը տրվել է դեկտեմբեր ամսին՝ կես-կես վճարումով։ Խոստացել են մինչև այսօր փոխանցել մնացածը և չեն փոխանցել։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր խոստացել են փոխանցել և ոչ մի դրամ չի փոխանցվել։
Աշխատանքից դուրս չեն գալիս և չեն բողոքում այն մտքով, որ իրենց այդքան ամսվա աշխատածը չի վճարվի։
Եվ սա երկար տարիների պատմություն ունի։
Գործարանը պատկանում է նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին»: