▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարժում, որը ներկայացուցիչ ունի Սերժ Սարգսյանի գլխավորած ԱԽ-ում. «Ժամանակ»

«Ազատության հրապարակում հռչակված նոր ժողովրդական շարժումը Հայաստանում ժողովրդական շարժումների պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում արդեն իսկ: Սա մի շարժում է, որը ներկայացուցիչ ունի Սերժ Սարգսյանի գլխավորած անվտանգության խորհրդում: Ինչպես գիտենք, Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ առաջնորդը, Անվտանգության խորհրդի անդամ է եւ գոնե առայժմ հրաժարական չի տվել իր պաշտոնից, մասնակցում է Սերժ Սարգսյանին դիմավորելու կամ ճանապարհելու արարողություններին: Եվ ուրեմն, Հայաստանում ձեւավորվել է մի ժողովրդական շարժում, որը ըստ էության ներկայացված է Անվտանգության խորհրդում: Մնում է տեսնել, թե ինչպես է շարժումը այս հանգամանքը (չշթոփել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի համար որոշիչ հանգամանքների հետ) օգտագործելու ի շահ ժողովրդի: Այսինքն՝ օրինակի համար, Գագիկ Ծառուկյանը երբ է հանդես գալու ժողովրդական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկով Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու հրապարակային պահանջով: Առնվազն տարօրինակ կլինի, եթե ժողովրդական շարժումը չփորձի օգտագործել այդ ամբիոնը ժողովրդական պայքարն առաջ մղելու համար, ինչպես, ասենք, խորհրդարանական ամբիոնն է օգտագործում 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:

Այսպես ասած ընդդիմադիր ուժերը մանդատներից հրաժարվելու հարցադրումներին պատասխանում էին, որ գնում են խորհրդարան իշխանություններին «քնել չթողնելու» համար: Որեւէ տրամաբանություն չի լինի, եթե խորհրդարանում իշխանություններին «քնից զրկեն», իսկ Անվտանգության խորհրդում ունեցած տեղը չօգտագործեն նաեւ այդ կարեւոր կառույցում իշխանություններին «քնից զրկելու» համար: Իսկ դա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը պետք է հանդես գա Անվտանգության խորհրդի առաջ մեկը մյուսից կարեւոր հարցերի քննարկման նախաձեռնությամբ, իսկ եթե նրա նախաձեռնությունները մնան անուշադրության մատնված, ապա առնվազն տարօրինակ կլինի, եթե Ծառուկյանը, լինելով ժողովրդական շարժման առաջնորդներից մեկը, շարունակի մնալ հանցավոր ռեժիմի Անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակում»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին