▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսին խոստանում եմ այս տարի արու զավակ ունենալ. Մանո Գրիգորյան

Դիտեք նաև՝

BlogNews.am-ը գրում է դերասան-ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյաններն օրերս նշել են իրենց ամուսնության 7-ամյակը, ինչի կապակցությամբ զույգը որոշել է հանգիստ օր անցկացնել։ Սարգիսն ու Մանոն իրենց օրն անցկացրել են առանց երեխաների։

«Քանի որ աշխատանքի բերումով անընդհատ տոնախմբությունների մեջ ենք լինում, մեր տոները փորձում ենք հնարավորինս հանգիստ կազմակերպել։ Գնացել էինք լողավազան, որտեղ լողացինք, արևահարվեցինք, խմեցինք, խոսեցինք ու գնացինք գործերով»,-  ասել է Մանոն՝ հավելելով, որ նույնիսկ այդ օրը չեն կարողացել ամբողջությամբ կտրվել գործերից։

Սարգիսն ու Մանոն միմյանց անակնկալ նվերներ չեն մատուցել, փոխարենը որոշել են առաջիկայում միայն երկուսով մեկնել ճամփորդության։

«Հետո նաև ընտանքիով կգնանք, սակայն ցանկանում ենք անպայման  երկուսով հանգստանալ»,- նշել է նա։

Ըստ Մանոյի՝ համատեղ կյանքի 7 տարիների ընթացքում հասկացել են, որ իրենց երջանկության գաղտնիքն այն է, որ միշտ կարողանում են պահպանել ներդաշնակությունը։  

«Այդ օրը Սարգսի հետ խոսում էինք, ասում եմ՝ տեսնում ես ինչքան բանի ենք հասել այս 7 տարիների ընթացքում, նա էլ ասում է՝ պատկերացրո՞ւմ ես 14 տարուց ինչերի ենք հասնելու,- պատմել է Մանոն ու հիշել, որ տարիներ առաջ Սարգիսը չէր էլ ուզում լսել դերասանական կարիերայի մասին։

«Թեև նա սովորում էր Թատերականի դերասանական բաժնում, իր ապագան տեսնում էր որպես լուրերի մեկնաբան։ Առաջին անգամ իրեն զոռով եմ տարել նկարահանման հրապարակ։ Այդ ժամանակ նոր էինք սկսել ընկերություն անել: Հիմա հիշեցնում եմ՝ ինչպես էի իրեն համոզում, որ գնար նկարահանվելու»։

Այժմ զույգը շատ է ցանկանում արու զավակ ունենալ, դա Սարգսի երազանքն է։ Մանոն խոստանում է, որ այս տարի ամուսնուն կհայտնի այդ լուրը, թեև դեռ բալիկի չի սպասում։ «Մենք ամեն տարի Ամանորին 4 նպատակ ենք սահմանում մեզ համար։ Այս տարվա նպատակներից մեկը բալիկ ունենալու մասին նորությունն  է»,- եզրափակել է դերասանուհին։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին