▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Ավետիսյանը չի պատրաստվում դատի տալ թուրք երգչուհուն

Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերին քննարկվում է այն լուրերը, ըստ որի թուրք հայտնի երգչուհի Գյոզալ Աննամուհամեդովան գողացել է երգիչ Սարգիս Ավետիսյանի «Սեր կամ պատրանք» երգը:Այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց երգչի հետ, ով հայտնեց, որ չի պատրաստվում դատական գործ հարուցել. «Անկեղծ ասած, ես տեղյակ չէի, ընկերներիցս մեկը ուղղարկեց այդ վիդեոն: Իրականում, ես դեմ չեմ լինում, երբ իմ երգերը վերցնում են եւ կատարում են, ավելին՝ ես իմ երգերը կարաոկե տարբերակով տեղադրում եմ իմ յութուբյան պաշտոնական էջում, քանի որ շատ նամակներ եմ ստանում, ըստ որի շատերը ցանկանում են երգել իմ երգերը հենց իմ գործիքավորմամբ, այսինքն, եթե նույնիսկ երգը վերցնում եւ երգում են առանց ինձ հարցնելու, դա ինչ-որ տեղ կարելի է, բայց երբ չի շեշտվում հեղինակի անունը, դա արդեն վիրավորական է: Սա այն դեպքը չէ, որ ես պետք է դատի տամ կամ նման այլ գործունեություն ցուցաբերեմ, քանի որ ես գիտեմ, որ դա իմ երգն է, դա ապացուցում են թողարկման տարեթվերը, իմ երգը թողարկվել է 2011թ-ին, իակ նրանը 2015-ի հունիսի 20-ին: Տեսահոլովակն էլ, երբ դիտում ես, հասկանում ես, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերված, ուստի, կարծում եմ, չարժե անգամ ժամանակ ծախսել դրա վրա, անգամ այդ երգչուհու տեսահոլովակի ներքո կան մի շարք մեկնաբանություններ, որտեղ մարդիկ նշում են, որ դա հայկական երգ է եւ երգում է Սարգիս Ավետիսյանը, ինձ միայն դա բավարար է»,- նշեց երգիչը:

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս՝ Սարգիսը պատմեց. «Հուլիսի 7-ին պետք է մասնակցեմ «Հայաստանի երգեր» համերգ-փառատոնին, որը տեղի կունենա Սոչիում եւ Անապայում, որին մասնակցելու են հայկական երգարվեստի շատ ներկայացուցիչներ՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Միհարան Ծառուկյանը, Արմենչիկը, Հարութ Բալյանը, Նորոն եւ այլք: Նաեւ շուտով նոր երգ կներկայացնեմ իմ երկրպագուներին, որը կոչվում է «Շնորհավոր»: Այս երգը գրել եւ ինձ է նվիրել «Ֆուլ հաուս»-ի դերասան Գոռ Հակոբյանը, ժամանակը եւ հանդիսատեսի արձագանքներն ցույց կտան, այս երգը կունենա տեսահոլովակ, թե ոչ: Այս պահին մի քանի նոր երգեր եմ պատրաստում, որ երգը, որ ավելի կսիրվի, դա էլ աշնանը նոր տեսահոլովակ կունենա»:

Երգիչը նկատեց նաեւ, որ տեսահոլովակներ հաճախ է թողարկում, քանի որ զգում է, որ իր երկրպագուները սպասում են դրանց, բայց եւ ունի հստակ սկզբունք. «Կարծում եմ՝ երգիչը պետք է շատ աշխատի, բայց իր աշխատանքով երբեւէ չպետք է ձանձրացնի հանդիսատեսին, ես փորձում եմ այդ կանոնը պահպանել, բացի այդ ես երբեք տեսահոլովակ կամ երգ չեմ թողարկում զուտ անելու համար, շատ եմ կարեւորում բարձր որակը, դրա համար, Փառք Աստծո, իր հունով ամեն բան ընթանում է»,- նշեց նա:

Երգարվեստում իր ոճի եւ նույնակերպ երգերի մասին էլ Սարգիս Ավետիսյանը ընդգծեց. «Իհարկե, ես ունեմ իմ կոնկրետ ոճը, բայց եւ ժամանակ առ ժամանակ ներկայացնում եմ երգեր, որոնք բավականին հեռու են իմ կոնկերտ ոճից, օրինակ «Արցախ»-ը, «Երգ իմ ընկեր»-ը, այս երգերը ինձ համար շատ արժեքավոր են, քանի որ մնայուն են իրենց թեմատիկայով, միաժամանակ, հասկանում եմ, որ նույն ժողովուրդը ցանկանում է պարել իմ երգերի ներքո: Առաջիկայում էլ ես իմ ոճը հաստատ կպահպանեմ, բայց եւ ընթացքում կլինեն երգեր, որոնք նման չեն լինի իմ ոճին, դա կանեմ նաեւ չձանձրացնելու համար»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին