▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շանթ»-ի թղթակիցները հաստատ պարապ են մնացել. Քրիստ Մանարյան

«Շանթ» հեռուստաընկերության թղթակիցները հաստատ պարապ են մնացել: Որովհետև ապրիլի 25-ին, առավոտյան ժամը 5-ի կողմերը գնում են Ծիծեռնակաբերդ ու սկսում են նկարահանել հուշահամալիրի մոտ տեղակայված աղբամանները, որոնք բերնեբերան լցված են ծաղիկներ փաթաթելու ցելոֆաններով ու ջրի շշերով և հետո ախուվախով էդ կադրերը ցուցադրում են…

էլ ո~նց կլիներ` աղբամանների մեջ աղբը տեղ չի արել` մարդիկ դրանք սկսել են դնել աղբամանների կողքը: 70 աղբամանները փաստորեն չեն հերիքել: Ասենք թե որոշ աղբամաններ լիքը չեն լցվել, իսկ մյուսների կողքին շշերի ու ցելոֆանների բլուրներ են գոյացել: ՈՒ ի՞նչ: Դա էդքան կարևոր ու հրատապ թեմա ա՞, դա եթեր հեռարձակելու բան ա՞: Մանավանդ որ` աղբատար մեքենաները եկել ու հավաքում են: Մի աղբամանի մեջ էլ գարեջրի շիշ ա էղել, որը «Շանթ»-ի սրտացավ օպերատորները խոշոր պլանով հատուկ ցուցադրում են…:

Ի՞նչ են ուզում ասել` որ հայերը /իսկ ավելի ճիշտ` Երևանցիները/ փնթի՞ են: Ինքս եմ տեսել իմ աչքով, թե ոնց էին գերմանացիները Ֆրանկֆուրտում աղբը նետում քաղաքի կենտրոնական փողոցներում, ուղղակի հետևներից արագ հայտնվում էին մաքրողները: Հարցրեցի մեր հետի գերմանացուն` սիգարետի մնացորդը ու՞ր գցեմ: Ասեց` հենց էստեղ, փողոցի մեջտեղում: Տեսավ, որ տատանվում եմ` վերցրեց ձեռքիցս ու ինքը գցեց մայթին` կգան, կմաքրեն: Է էստեղ էլ են աղբատարները մաքրում /հիշեցնում եմ` ռեպորտաժը նկարել են առավոտյան ժամը 5-ին` չեն քնել, վազել են Երևանցիների փնթիության մասին «սենսացիոն»  կադրեր նկարելու…: Լոնդոնի կենտրոնում ժամերով քայլեցի` ընդամենը 1 աղբաման տեսա` էնտեղ ընդհանրապես աղբամաններ չկային /որ իռլանդացիները ռումբ դնելով դրանց մեջ` չպայթեցնեն/: Փոխարենը անդերգրաունդը ու գնացքների կայարանները լավ էլ կեղտոտ էին էնտեղ: Նյու-Յորքի մասին էլ չեմ էլ խոսում` տեղով մեծ աղբանոց ա:

ՈՒզածդ երկրում էդպիսի մեծ, մասսայական միջոցառումներից հետ միշտ էլ աղբ ա հավաքվում, աղբի սարեր են գոյանում ու հետո պատկան մարմինների ջանքերով դրանք վերանում են, որտե՞ղ էդպես չի: Նայեք Վուդսթոքի փառատոնի կադրերը Ջիմիի ելույթի օրերին` դրանից հետո մի շաբաթ աղբատարները աշխատում էին էնտեղ: Ինչ որ արտակարգ բան կա՞ դրանում: Թե դա «Շանթի» «ստերիլ» աշխատակիցների համար բացահայտում ա…

Խորհուրդ եմ տալիս սենսացիա փնտրող մեր հեռուստատեսային գործընկերներին գնալ ու ավելի շատ նկարել Գյումրու քանդված փողոցների անմխիթար վիճակը` դա հաստատ իրանց ավելի կսազի:  ԵՎ ոչ թե հավակնոտ ու տենդենցիոզ կերպով Երևանի պուրակների մաքրությունը «լուսաբանել»  առավոտյան 5-ին, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էկած բազմահազարանոց մարդկային հոսքից հետո: 

Իսկ էն Երևանցի թղթակիցներին, օպերատորներին ու հաղորդավարներին էլ, որոնք էդ հեռուստաընկերությունում աշխատավարձ են ստանում` խորհուրդ եմ տալիս ավելի ԵՐԵՎԱՆՑԻ լինել ու ռեպորտաժ նկարելուց առաջ մի քիչ էլ սեփական խելքով մտածել, եթե իրենց իսկապես ԵՐԵՎԱՆՑԻ են համարում:

Քրիստ Մանարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին