A1plus.am-ը գրել է.«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատական նիստերի դահլիճից հեռացվել է այն պատճառով, որ ցանկանում էր գործով վկա ոստիկան Արտակ Ավետիսյանին կանգնած հարցեր տալ։
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան զգուշացրել է, որ վկային հարցերը պետք է տալ նստած, սակայն Շանթ Հարությունյանը չի ենթարկվել դատավորի հրահանգներին, եւ դատավորը 30 րոպեով ընդմիջել է դատական նիստը։
Շանթ Հարությունյանին հատկապես վրդովեցրել է վկայի ցուցմունքը, եւ նա մինչ նիստերի դահլիճից հեռացվելը, վկային ասել է. «Դու գիտես չէ՞ սուտ խոսելը ինչ է»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում