▲ Դեպի վեր

Ուրբաթ, 18.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Սամվել Գրիգորյանը` նույն ամսին, նույն օրն ու նույն ժամին ծնողներին կորցնելու և ցավի մասին

Դիտեք նաև՝

«Խոստովանություն» հաղորդաշարի տաղավարում էր երգիչ ,հաղորդավար, շոումեն Սամվել Գրիգորյանը։

Սամվելը դպրոցն ավարտելուց հետո չի ծառայել, քանի որ ուներ առողջական խնդիրներ.

«Ծնողներներս արեցին ամեն բան, որպեսզի ես չծառայեմ։ Չեմ ծառայել և դրա փոխարեն աշխատել եմ»։

Լինելով Նադեժդա Սարգսյանի դպրոցի սան` կարոտում և զգում է նրա կարիքը.

«Շատ սիրում ու կարոտում եմ։Երբեմն կարոտս առնում եմ Էմմիից։ Ժամանակ առ ժամանակ մեր կյանքում կարևոր ու լավ մարդկանց ենք կորցնում՝ կարոտը սկսում ա խեղդել  ու խեղդել…»

Սամվել Գրիգորյանը խոսեց ընտանիքից.

«Շատ արագ ստացվեց ամուսնությունս: 19–20 տարեկանում, 21-ում արդեն պապա էի։ Պատրաստ չէի հոգեբանորեն, որ պետք ա պապա դառնամ, բայց փառք Տիրոջը ինձ մոտ շատ լավ ստացվեց, որովհետև ընտրությունը լավն էր։ Ես ու կինս երիտասարդ էինք, մամաս ստեղծեց պայմանները, որպեսզի մեզ մեծացնի, դաստիարակի և տեսակավորի։ Ծնվեց առաջնեկս՝ Նարեն, երկու տարի հետո կորցրեցինք մի բալիկ, Նարեից 4 տարի տարբերությամբ ծնվեց Նարեկը՝որդիս»։

Խոսելով ծնողների կորստից և կարոտից` նա նշեց.

«Չստացվեց իրենց մոտ, ես 12-13տարեկան էի` ամուսնալուծվեցին։ Մենք երեք երեխաներով մնացինք մամայի հետ, հայրս ապրում էր հորաքրոջս տանը։ Մեր կապը շատ-շատ քիչ էր, պակաս էր։ Անցան տարիներ, մի օր հորաքույրս զանգահարեց, ասեց՝«Սամվել, պապան լավ չի»։ Այդ օրն իմ կյանքի ամենաբարդ օրերից մեկն էր։12 տարի հետո նույն օրը, նույն ամսին, նույն ժամին մաման մահացավ։ Դա էլի մեծ հարված էր ինձ համար։ Էն ժամանակ փոքր էի, չկարողացա իրենց միացնել։ Մահանալուց հետո դա կարողացա անել։ Էջմիածնից տեղափոխեցի և մամայի կողքը պապայի գերեզմանը սարքեցի՝ հիմա իրանք միասին են…»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին