▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շաբաթվա կրքոտ մտքերից մինչև ջիգարխանյական անկեղծության ու վրացահայ տաքսիստի փառքի րոպեներ

Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի ու մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:
Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:
Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում` 17.00-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:

Այս թողարկման թեմաներից`
Շաբաթվա կրակոտ մտքերն ու մտավոր կրքերը:
Ռաբիզը միայն ռեստորանում պետք է հնչի, սակայն այն այսօր ամենուր է. երգիչ Արամոն անհանգստացած է:
Քեյթին չի սպառնում Դիանայի ճակատագիրն.
ըստ ասեկոսեների` թագուհին իր  գահը փոխանցելու է Ուիլյամին եւ Քեյթին:
Արմեն Ջիգարխանյանի անկեղծության րոպեները: Նա  խոսել է մահացած դստեր, մոր հանդեպ կարոտի ու օվկիանոսից այն կողմ գտնվող սիրուհու մասին:
Հայկական տառերը փայլում են Hermes-ի շարֆերի վրա, իսկ հայ տաքսիստը` վրացական «Տաղանդ»-ում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
ԹՈՓ ՏԵՍ ավելին