▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսներն իրար մեջ բանակցում են՝ Հայաստանին վաճառվող գազը թանկացնեն, թե ոչ.«Ժողովուրդ»

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ խորհրդարանում ուշագրավ հայտարարություն է արել` ասելով, որ ներկայումս գազի գնի թանկացման հարց է քննարկվում: «Կարող եմ ասել, որ հայկական կողմը բանակցություններ է վարում ռուսականի հետ, որպեսզի գազի գինը, դոլարի  փոխարժեքով պայմանավորված, չբարձրանա»,- ասել է Նազարյանը: Նա նաեւ հայտարարել է, որ ինքը չի մասնակցում այդ բանակցություններին: Բայց նման բանակցություններ վարելու փաստն արդեն իսկ աբսուրդ է: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելիս հիմնական փաստարկը հենց այն էր, որ առաջիկա տարիներին գազի գինը կմնա անփոփոխ: Միեւնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչ է նշանակում «հայկական կողմ»: «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը լիարժեք ռուսական կառավարման ներքո է, եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ այդ ընկերությանը չես կարող համարել «հայկական կողմ»: Ստացվում է՝ ռուսներն իրար մեջ բանակցում են՝ Հայաստանին վաճառվող գազը թանկացնեն, թե ոչ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին