▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսները հայտարարել են, որ չեն կարող տարհանել արցախցիներին, քանի որ ՀՀ իշխանությունը հրաժարվում է ընդունել նրանց»․ Հոխիկյան

Թարմացված․ Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը.

«Համառ լուրեր են պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է արցախցիներին ընդունել Հայաստանի Հանրապետություն:
Այս լուրի իսկության մասին, երբ ինձ հարցնում են, պատասխանում եմ, որ չեմ ուզում հավատալ դրան:

Արցախի մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիներ են, որոնց մուտքը Հայրենիք, ՀՀ Սահմանադրության համաձայն, որևէ մեկն իրավունք չունի արգելելու:

Մարդիկ, ցավոք, հավատում են իշխանության կողմից այդպիսի հրեշավոր արարքին: Հավատալու պատճառներ շատ ունեն:
Ուստի անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունն այս մասին հստակ հայտարարություն անի»:

***

Լրագող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուս խաղաղապահները Արցախում հայտարարել են, որ չեն կարող տարհանել արցախցիներին, քանի որ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ, հրաժարվում են ընդունել նրանց»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին