Իրավիճակը Հայաստանում: Վրացական մամուլի տեսությունը
Սեպտեմբերի 7-ին վրացական «Նետգազեթի» լրատվական գործակալությունը «Ռուսաստանի նոր խաղը Հայաստանում» վերնագրով հոդված հրապարակեց, որը հարգելի ընթերցողին ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
«Հայաստանի դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ բանակցություններում հայկական կողմի տրոհումն է սկսել:
2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում շատ քաղաքագետներ ու վերլուծաբաներ պնդում էին, որ Հայաստանը պետք է փորձ անի անկախանալ դաշնակից Ռուսաստանից, ով մտերմիկ հարաբերությունների մեջ է իր հակառակորդ Ադրբեջանի հետ: Անգամ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին ընդդեմ Ռուսաստան, սակայն դեռ այս առումով փոփոխություն չկա: Տարածաշրջանում միակ փոփոխությունն այն է, որ ի հեճուկս Հայաստանի՝ Ռուսաստանը ավելի է մտերմացել Ադրբեջանի հետ, նաև ջերմացրել է կապը Հայաստանի հետ դիվանագիտական ոչ մի կապ չունեցող Թուրքիայի հետ:
Մասնագետների պնդմամբ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ բարեկամությունը խիստ վտանգավոր է Հայաստանի համար: Հատկապես վերջին՝ բարձրաստիճան մակարդակով տեղի ունեցող հանդիպումները վկայում են այն մասին, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հետաքրքիր խաղ է վերսկսել նույն Հայաստանի հակառակորդների հետ. կարողանալով իր բռի մեջ պահել Սարգսյանին՝ Պուտինը առանց Հայաստանի մասնակցության սկսել է քննարկել ղարաբաղյան հարցը:
«Օգոստոսի 8-ին Բաքվում Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման շրջանակներում տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը, որը հանդիպման գլխավոր հարցերից մեկն էր։ Ինչ վերաբերում է օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպմանը, ապա այդ հարցը նույնպես քննարկվել է՝ դատելով հանդիպումից հետո Էրդողանի արած հայտարարություններից։ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանին տրվեն ԼՂ-ին հարակից 5 շրջանները, ապա տարածաշրջանում «իսկապես կարող է սկսվել» կարգավորման գործընթաց։ Այժմ այդ երկրները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, ստեղծում են համագործակցության եռակողմ մեքանիզմ, և բնականաբար դրա օրակարգային հարցերից մեկը լինելու է Ղարաբաղյան հիմնախնդիրը», -նշում է թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:
Շարունակելով խոսքը՝ պարոն Գաբրիելյանը նշում է, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանը, խոսելով Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի մասին, հայտարարեց, որ դրա ստեղծման հիմնական նպատակը տարածաշրջանի դեպքերին հետևելն է և դրանք վերահսկելը։
Ներկա դրությամբ երեք երկրներին հիմնականում միավորում են մի շարք գործոններ. ավտորիտար ռեժիմների առկայություն, հակաարևմտյան տրամադրվածություն (հատկապես մարդու իրավունքների խախտումների համար քննադատությունների պատճառով), տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանի երկրների միջոցով լուծելու անհրաժեշտություն։
«Կարծում եմ, որ Թուրքիան ու Ադրբեջանը վերջին շրջանում որդեգրել(վրացերենից թարգմանելով ստանում ենք վարկաբեկել, դու էլ մի հատ ստուգի) են ԵԱՀԿ Մինսկի խմբին (հատկապես արևմտյան համանախագահող երկրներին) առավելագույն չափով վարկաբեկելու նպատակ՝ ի ցույց դնելով ԼՂ խնդրի լուծման հարցում նրա «անզորությունը»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիան այդպիսով նաև ցանկանում է հիմքեր, նախադրյալներ ստեղծել Ղարաբաղյան բանակցային գործընթացում իր իսկ ակտիվ ներգրավվածության համար։
Ակնհայտ է, որ Ղարաբաղյան հարցում կատարվում են լրջագույն փոփոխություններ: Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը վերջին 10 տարվա ընթացքում շատ է զիջել, և շարունակում է զիջել: Օրինակ, վերջերս ստեղծվեցին ռուս-հայկական համատեղ զորքերը: Հայաստանը գնալով թուլացնում է իր դիրքերը, մեր սուվերենության մակարդակը փոխվում է, նվազում է: Ստացվում է, որ մենք Ղարաբաղյան հարցը տեղափոխել ենք Ռուսաստան: Ամեն ինչ տալով Ռուսաստանին՝ կարծեք թե զինաթափում ենք նաև Ֆրանսիային ու ԱՄՆ-ին», -նշում է քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Շատ քաղաքագետներ տարիներ շարունակ պնդում էին, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման համար անհրաժեշտ է, որ բանակցային սեղանի շուրջ լինի նաև Ղարաբաղը: Սակայն հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ հարցը քննարկվում է նաև առանց Հայաստանի: Ստացվում է, որ Հայաստանի ապագան որոշվում է՝ բանակցելով Հայաստանի համար հակառակորդ հանդիսացող կողմերի հետ: Ըստ քաղաքագետ Գիրգորյանի՝ մեղավորը Հայաստանի իշխանություններն են:
«Օգոստոսի սկզբին, երբ Պուտինը պաշտոնապես հանդիպեց Ալիևի ու Էրդողանի հետ, անմիջապես իր մոտ կանչեց Սարգսյանին: Եվ դա աշխատանքային հանդիպում չէր, ոչ էլ պաշտոնական հանդիպում: Ուղղակի հանդիպում էր: Այսինքն կանչեցին ՍԵրժ Սարգսյանին ու ասացին, թե ինչ է պետք անել:Սա շատ լուրջ իրավիճակ է: Այստեղ մի այլ կետ էլ կա: Պուտինը իրեն թույլ տվեց ու Սարգսյանի հետ զրույցի ժամանակ գովաբանեց Ադրբեջանի տնտեսական հաջողությունները: Սա պատահական չէր: Նշանակում է, որ առանց մեզ լուծվում են ինչ որ հարցեր, ապա Հայաստանին կանչում են ու փաստի առաջ կանգնեցնում», -ասաց քաղաքագետը:
Ըստ Գրիգորյանի, Ռուսաստանում շատ լավ գիտեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների լեգիտիմության մակարդակը, ըստ այդմ էլ կարողանում են նման քայլեր կատարել, քանզի արդեն իսկ ձևավորվել է անհարգալից վերաբերմունք Հայաստանի նկատմամբ:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով նույնպես Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն է մեղավոր, որ Ռուսաստանը կարողանում է Հայաստանին մանիպուլացիայի ենթարկել:
«Այնքան պայմանագրեր ենք ստորագրել, այնքան պարտավորություններ ենք վերցրել մեզ վրա: Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ լավ օգտագործվում է վերջինիս կողմից: Անընդհատ, բացահայտ շանտաժի ենք ենթարկվում, որ եթե սխալ պահենք մեզ, ապա կոչնչանա մեր պետությունը»:
Մասնագետների կարծիքով ստեղծված իրավիճակում Ռուսաստանի կողմից Հայաստանին հարված հասնելու է սակայն ոչ միայն Ղարաբաղյան հարցով: Խիստ մտահոգիչ են նաև ՌԴ-Թուրքիա ջերմացող հարաբերությունները:
«Ներկայումս վտանգ է առաջացել, որ կարող է որոշակիորեն կրկնվել մոտ մեկ դար առաջ քեմալականների ու բոլշևիկների միջև գրանցված զարգացումների սցենարը։ Այն ժամանակ բոլշևիկները 1921թ. Մոսկվայի (ու Կարսի) պայմանագրով Հայաստանի հաշվին զիջումներ արեցին թուրքական կողմին՝ սին հույսեր տածելով, թե նա Մերձավոր Արևելքում կզբաղվի կոմունիզմի տարածմամբ։ Սակայն քեմալականները, բոլշևիկներից ստանալով զենք, զինամթերք, ոսկի, տարածքներ և այլն, արդյունքում խաբեցին նրանց՝ իրենց շահերի համար պարզապես օգտագործելով նրանց։
Այժմ Ռուսաստանը նույնպես կարող է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափի շրջանակներում Հայաստանի ու Արցախի հաշվին զիջումներ անել թուրք-ադրբեջանական կողմին՝ Թուրքիային իր կողմ գրավելու համար», -նշում է արևելագետ Հայկ Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ չպետք է բացառել, որ Հայաստանի ու Թուրքիայի սահմանի բացման հարցը մաս կկազմի այդ եռակողմ ձևաչափի կողմից մշակված Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ծրարին։ Այսինքն սահմանի բացման հարցը կարող է ներկայացվել որպես հայկական կողմին արվող զիջում, որպեսզի նա համաձայնվի տարածքներ հանձնելուն, ինչին մեծապես ձգտում է թուրք-ադրբեջանական կողմը»։
Բացի այդ, վերջին ժամանակվա ռուս-թուրքական մտերմությունը Հայաստանի համար նրանով էլ է վտանգավոր, որ որոշակի տեղեկատվությամբ, Ռուսաստանը պլանավորում է Թուրքիային գերժամանակակից զենիթային հռթիրների C-400ի համակարգին արտադրման տեխնոլոգիաներ փոխանցի:
Հայաստանի համար խաղաղության հիմքը թուլ չի տալիս նաև Ակուիու շրջանում Ռուսաստանի կողմից առաջին թուրքական ատոմակայանի կառուցման հարցը:
Աղբյուրը՝ Վրաստանի հայ համայնքի կայք