▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի ելույթից ժամեր անց տեղի է ունենում հերթական զինված «ռազբորկան»»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճակատագրի «դառը» հեգնանքով, նախօրեին իրավապահների գործունեության առնչությամբ Նիկոլ Փաշինյանի «ընդդիմադիր» ելույթից ժամեր անց Երևանում տեղի է ունենում հերթական զինված «ռազբորկան», որի հետևանքով կա մեկ զոհ:
Ընդ որում, մամուլը հայտնում է, որ մասնակից է եղել նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետը, որը ստացել է ոտքի հրազենային վնասվածք:
Այստեղ սակայն, հարկ է արձանագրել մի էական հանգամանք: Իր «ընդդիմադիր» ելույթում ի՞նչն էր «ամենամեծ պրոբլեմ» դիտարկել Նիկոլ Փաշինյանը:
«Ամենամեծ պրոբլեմն ուրիշ բան է, մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում, ամենամեծ պրոբլեմն այդտեղ է», հայտարարել էր նա:
Փաստորեն, ամենամեծ պրոբլեմն այն չէ, որ համակարգերը չեն աշխատում արդյունավետ, որ քրեածին իրավիճակը գտնվում է բավականին մտահոգիչ մակարդակում: Կառավարության ղեկավարի համար գլխավոր պրոբլեմն այն է, որ մարդիկ կարող են իրեն համարել դրա համար պատասխանատու:
Իսկ դա նշանակում է, որ կառավարության ղեկավարին հետաքրքրում է ոչ թե կառավարման արդյունքը՝ որպես գլխավոր խնդիր, այլ ընդամենը այն, որ մարդիկ իրեն չհամարեն անարդյունավետության պատասխանատու:
Հակառակ պարագայում, վարչապետը ոչ թե կունենա իրավապահներին ուղղված ելույթ, որը լսելիս տպավորություն է, թե ելույթ է ունենում ընդդիմության առաջնորդը, այլ ելույթ, երբ հստակ կլինի, որ ելույթ ունեցողը պետական կառավարման համակարգի առաջնորդ է և պատկերացնում է, թե ինչպես հասնել պետական ինստիտուտների աշխատանքային արդյունավետության:
Այդպիսի պատկերացում Նիկոլ Փաշինյանը չունի:
Փոխարենը նա ունի շատ լավ պատկերացում, թե տեղեկատվա-քարոզչական գործողություններով ինչպես «տարանջատվել» պատասխանատվությունից:
Դա չի աշխատում լայն հանրության հանդեպ, բայց նրա թիրախային լսարանը ամենևին էլ լայն հանրությունը չէ, այլ սեփական ընտրազանգվածը: Այդ մասին խոսում եմ վաղուց, որ Փաշինյանը ամենևին չունի ընտրազանգված ընդլայնելու մոլորություն: Նա իր առաջ դրել է այն պահելու խնդիր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին