Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, Ռուսաստանի Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է։
«Շատ ուրախ եմ, որ ԲԿՄԱ-ի դեմ մեր խաղից բացի մյուս խաղերում շատ գոլեր եղան։ Սա լավ է, թող մեր առաջնությունում միշտ այսպես լինի: Ռուսաստանի Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է»- Կիսապաշտպանի խոսքերը փոխանցում է RB Sport-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Ռոստովը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ։ Հաջորդ տուրում Կարպինի սաները կհյուրընկալվեն «Կրիլյա Սովետովին»։
Դիտեք նաև՝