Վրացական «Ռուսթավի- 2» հեռուստաընկերության հաղորդավար Դիմա Օբոլաձեն ուղիղ եթերում վիրավորել է Ռուսաստանին ու երկրի քաղաքացիներին:
«Ռուսաստանը խոզերի երկիր է։ Նրանք բոլորը խոզեր են»,- ասել է հաղորդավարը ռուս-ուկրաինական սահմանին մալայզիական օդանավի կործանման մասին խոսելիս։
Նրա կարծիքով հենց Ռուսաստանն է ողբերգության պատասխանատուն:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին՝ Դոնեցկի մարզում, կործանվել է Malaysia Airlines ավիաընկերության օդանավը: Ինքնաթիռում 280 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ է եղել: