ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան РИА Новости-ին տված հարցազրույցի ժամանակ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի: Նրա խոսքով՝ իրենք կոշտ արձագանքում են այն դեպքերում, երբ փորձ է արվում փոխել փաստերը, կեղծիք ու անճշտություն տարածել։ «Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը։ Պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղադրել ու պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա»,- նշել է ԱԳՆ խոսնակը: Դիտեք նաև՝ |
«Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ ու երբեք էլ չի լինի». Զախարովա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet