Ռուս և բելառուս ծանրորդները չեն ընդգրկվել ապրիլի 15-ից 23-ը Երևանում կայանալիքˋ Եվրոպայի առաջնության մասնակիցների վերջնական հայտացուցակում: Այս մասին հայտնել են ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայից (EWF): Եվրոպայի առաջնության մասնակիցների նախնական ցուցակում ընդգրկված էին 38 ռուս և 27 բելառուս ծանրորդներ (տղամարդիկ և կանայք), այդ թվում՝ փոխարինողները։ Եվրոպայի առաջնությունը Փարիզի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերից է։ |
Ռուսաստանը և Բելառուսը չեն մասնակցի Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet