Ռուսաստանը չի վախենում Հայաստանի նման դաշնակցին կորցնելուց, Մոսկվան և Երևանը մնում են մտերիմ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ոչ, մենք եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, լինելու ենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ, մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակներում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Դիտեք նաև՝