▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական զորքը ոչ թե դուրս է բերվում Հայաստանից, այլ ընդհակառակը՝ այն համալրվում է

Ասում են ռուսական զորքը դուրս է բերվում Հայաստանից: Մի մասն ասում է առանց տեղյակ լինելու, իսկ մյուս մասը՝ լայքեր հավաքելու և ընթերցում ավելացնելու համար: Չեմ հասկանում տրամաբանությունը: Եթե նկատի ունեք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, ապա ընդհակառակը. այն համալրվում է, անգամ խոսք է գնում, որ այն կարող է դառնալ դիվիզիա և ապացույցը, որ ռազմաբազայի տարածքները ընդլայնելու համար նոր տարածքներ են ձեռք բերվում: Լավ, եթե նկատի ունեք Ռուսաստանի ԱԴԾ կամ ինչպես ասում են ФСБ-ի սահմանապահ զորքերը, որոնք իրականացնուոմ են ՀԱՅ-թուրքական սահմանի պահպանությունը, կրկին աբսուրդի մոտ խոսակցություն է. Ռուսաստանի շահերին դեմ է այստեղից իր սահմանապահ զորքերը դուրս բերելը, իսկ հիմա անդրադառնանք իրականությանը, այլ ոչ թե՝ վերլուծություններ կատարենք: Եթե ձեզ նոր է տեղ հասել, որ ՀՀ սահմանը Թուրքիայի Հանրապետության հետ պահպանող Ռուսական սահմանապահ զորքերը արդեն մի քանի տարի է անցել է պայմանագրային զինծառայության՝ մինիմումի հասցնելով ժամկետային զինծառայությունը, ապա իմացեք, որ մոտ 3 տարի հետ եք մնացել: Ի դեպ միայն ՀՀ սահմանում չէ, ողջ ռուսական սահմանապահ զորքերն են անցել գրեթե 100 տոկոսանոց պայմանագրային ծառայության: Եթե նոր եք իմացել, որ հրամկազմը անձնակազմի փոքր մասն է ռուսական քաղաքացի դուք կրկին հետ եք մնացել. վաղուց պայմանագրային զինծառայողները զորակոչվում են ՀՀ քաղաքացիների շարքերից. կարևոր չէ, որ նրանց անձնագիրը հայկական է, բայց նրանց հագին ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի համազգեստն է և տարբերանշանները, իսկ նրանց վրա հարձակվել նշանակում է հարձակվել ՌԴ վրա, իսկ դրա լավ կամ վատ լինելը արդեն այլ հարց է ՝ նախընտրության հարց է, իսկ ես միայն փաստն եմ արձանագրում: Մի ցույց տվեք, որ լսում եք մեկի ամուսինը վարունգ է և առանց մանրամասների մեջ խորանալու՝ աղն առած վազում եք:

Տիգրան Մկրտչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին