«207-րդ օրն է՝ Արցախը տոտալ շրջափակման մեջ է, հացից բացի խանութներում գրեթե ոչինչ չկա, 1 կգ խնձորի գինը 2000-2500 դրամ է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսքն ուղղելով ռուս խաղաղապահների հրամանատարությանը. «Հայաստանյան ու արցախյան որոշ բիզնեսմեններ, որոշակի գումարով շահագրգռելով ռուս խաղաղապահներին, կարողանում են իրենց մթերքն անցկացնել Արցախ ու 1 կգ ծիրանը վաճառել 3000 դրամով: Եթե հնարավոր է լևի ճանապարհով մթերք հասցնել, ինչո՞ւ չեք կարողանում ապահովել բնակչության նորմալ կենսաապահովումը»: Դիտեք նաև՝ |
«Ռուս խաղաղապահները փողով մթերք են անցկացնում Արցախ». Նաիրա Զոհրաբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet