▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբլու կտրուկ արժեզրկումը լրջագույն խնդիր ՀՀ արտադրողների համար. «ՀԺ»

«Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը լրջագույն խնդիրներ է առաջացրել Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրողների համար: Սրա շուրջ հետաքրքիր քննարկումներ են սկսվել:

 

Խնդիրն այն է, որ ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում 20-50 տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ ռուսական ապրանքները միայն փոխարժեքի տատանումների շնորհիվ ավելի էժան, հետևաբար ավելի մրցունակ են դառնում ԵՏՄ անդամ երկրների շուկաներում: Հավասարակշռությունը վերականգնելու համար կամ պետք է ԵՏՄ երկրները նույնպես արժեզրկեն իրենց արժույթները, կամ էլ ադմինիստրատիվ միջոցներով արգելեն ռուսական ապրանքների մուտքը դեպի իրենց երկրներ: Երկրորդ տարբերակի շուրջ արդեն կիսապաշտոնական առաջարկ են արել Ղազախստանի իշխանությունները»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին