Ռուբեն Վարդանյանի գերեվարման տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել․ «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Լաչինի անցակետում։ Շրջափակման տասն ամիսների ընթացքում Ռուբենն ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար մղել։ Աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի․ խնդրեմ ձեր աջակցությունը»։ |
Թարմացված․ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Ռուբեն Վարդանյանին ադրբեջանի կողմից ձերբակալման խնդիրը լուծելը և նրան վերադարձնելը Հայաստանի իշխանությունների պարտականությունն ու պարտքն է։ |
Թարմացված․ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոչ Ռուբեն Վարդանյանի աջակից եմ, ոչ առավել ևս գաղափարակից, բայց առնվազն բ-ի տղա պիտի լինես, որ գերեվարման փաստից ցնծաս, մի հատ էլ Ալիևին շնորհակալություն հայտնեք»։ |
Թարմացված․ Լրագրող Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բա ո՞նց ստացվեց՝ Նիկոլի Բաբայան Սամոն անցավ առանց խոչընդոտների, իսկ Ռուբեն Վարդանյանին բռնեցին։ Թարմացված․ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Հիշո՞ւմ եք երեկ Հանրայինի եթերում հայտնված «սուտլիկ որսկանի» «բացահայտումները» Ռուբեն Վարդանյանի մասին: Թերևս, Նիկոլին ու Իժոյին հարցնենք՝ ո՞նց ա պատահում, որ ադրբեջանցիները չեն խնայում հատկապես Երևանի իշխանության ընդդիմախոսներին: Այս հարցն ակամայից ծնվեց, եթե նույնիսկ ինձ համար անիրական է եղել Ռուբեն Վարդանյանի քաղաքական օրակարգը»։ Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞նց կարա գիտակցություն ունեցող մարդն ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից, ո՞նց, ու դա մարդու հանդեպ վերաբերմունքի հետ կապ չունի։ Հենց այդպես գլխավոր հակառակորդին թողած` իրար ուտելով, ատելով, վնասելով հայրենիք կորցրեցինք... գոնե այսքանից հետո խելքի գալ սովորեք»։ Թարմացված․ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին, ու ինչ վիճակում է նա։ Դիտեք նաև՝ |