▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա LTD»-ի բոլոր նավթային ակտիվները. ilur.am

ilur.am-ը, հղում անելով Արմինֆո գործակալությանը,  գրում է, որ առայժմ չհաստատված տվյալների համաձայն, «Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները:

Հայաստանի նավթային բիզնեսին մոտ կանգնած աղբյուրի համաձայն, ձեռք են բերվել «Միկա Լիմիթիդ» ընկերության ոչ միայն ավտոլցակայանները, նավթի բազաները, այլև գրասենյակային տարածքները: Ճիշտ է, այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չի ստացել:

Ավելի վաղ «Միկա Լիմիթիդ» ընկերության սեփականատեր, հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր իր բոլոր ակտիվներից, այդ թվում նավթային բիզնեսից ձերբազատվելու մտադրության մասին:

Շարունակություն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին