▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետո

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է երկրպագուներին այն բանից հետո, երբ ազգային թիմը դուրս մնաց Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից։

«Մենք ավելին էինք ուզում: Մենք ավելի լավին էինք արժանի՝ մեզ համար, ձեզանից յուրաքանչյուրի համար,Պորտուգալիայի համար: Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ դուք տվել եք մեզ և այն ամենի համար, ինչին մենք հասել ենք մինչ օրս: Վստահ եմ, որ խաղադաշտում և դրա սահմաններից դուրս այս ժառանգությունը հարգվելու և զարգանալու է: Միասին»,- գրել է Ռոնալդուն իր սոցցանցերում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին