Ռոբերտ Քոչարյանը վիրավորել է ինձ, դիմելու եմ դատարան, որ ներողություն խնդրի․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը մտադիր է դատի տալ Ռոբերտ Քոչարյանին
«Քոչարյանն իրեն թույլ է տվել իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ինքը դրա համար պատասխան է տալու, ես հայցով կդիմեմ դատարան, որպեսզի նա ինձանից հրապարակավ ներողություն խնդրի այսօր կայացած ասուլիսում հնչեցրած մտքերի համար»,–ասել է Սիմոնյանը հրապարակված տեսանյութում։
📎Ասուլիսի ժամանակ լրագրողը մեջբերեց Ալեն Սիմոնյանի խոսքերը` իր ծառայության ժամանակ բանակում տիրող «բարդակի» մասին։ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին շեշտեց, որ զարմանում է, թե ինչպես է լրագրողը Ալեն Սիմոնյանի ասածներին լուրջ վերաբերվում, քանի որ «Էդ մարդը ինչ ասես դուրս է տալիս»։ «Եթե պետք է բանակի մարտունակությունը Ալեն Սիմոնյանը գնահատի, էդ ուր ենք հասել: Ի՞նչ է նա հասկանում բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետև այդպիսի լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայած լինեն»,–ասել է ՀՀ 2–րդ նախագահը։


