▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քարդաշյանը կասկածել է, որ Քլոեն իր հարազատ աղջիկն է

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քիմ Քարդաշյանի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի սիրուհին՝ Ջեմ Էշլին, սկանդալային հայտարարություն է արել, ըստ որի՝ Ռոբերտը գրեթե միշտ կասկածել է, որ Քլոե Քարդաշյանը կենսաբանորեն իրեն հարազատ է:

Նշենք, որ Ռոբերտը Քլոեի ենթադրյալ իսկական հայր է համարել ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ և դերասան Օ. Ջեյ Սիմփսոնին, ում մեղադրել են իր նախկին կնոջը՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնին, սպանելու մեջ, և որին Քարդաշյանը 1994-95թթ. պաշտպանել է դատարանում:

«Ռոբերտը միշտ կրկնում էր. «Օ, Աստված իմ, նա նույնքան սևամորթ է և այնպիսի գանգուր մազեր ունի, ինչպես Քլոեն: Նա հարցնում էր՝ արդյոք ես մտածում եմ, որ Օ. Ջեյ Սիմփսոնը Քլոեի հա՞յրն է»,- պատմել է Ռոբերտ Քարդաշյանի սիրուհին:

Նրա խոսքով՝ դրա հետ համաձայն է եղել նաև Քիմ Քարդաշյանը, ով այդ ժամանակ դեռահաս է եղել.

«Դա պարզապես պարտավոր է նա լինել»,- ասել է Քիմը՝ նկատի ունենալով Սիմփսոնին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին