▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեյտինգի համար լրագրողներն իրար միս են ուտում

Ինչեր ասես, որ չեն անի լրատվամիջոցներն ու լրագրողները ռեյտինգի համար` նույնիսկ պատրաստ են կանիբալիզմի:
Հոլադական հեռուստաշոուներից մեկի հաղորդավարներ Դենիս Ստորմն ու Վալերիո Զենոն, օրինակ, բառիս բուն իմաստով` իրար միս են կերել  BNN հեռուստաալիքի ուղիղ եթերում: Հաղորդումից առաջ նրանք մի փոքր վիրահատության են ենթարկվել` ամեն մեկի մարմից հեացնելով մսի փոքր կտոր, որոնք  խոհարարը տապակել է, ավելացրել տարբեր համեմունքներ:

Համտեսումը տեղի է ունեցել մոմերով զարդարված սեղանի շուրջ:

Լրագրողները հրաժարվել են նկարագրել միմյանց մսի համար, սակայն նշել են, որ այն ոչնչով չի առանձնանում ու տարբերվում մնացած մսամթերքից:

Նշենք, որ հաղորդումը երկու տարվա վաղեմություն ունի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին