▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական ինստիտուտի պետի 6 տեղակալներից կմնան մեկը կամ երկուսը. «Հրապարակ»

«Ինչպես տեղեկացնում են ՊՆ մեր աղբյուրները՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի հրաժարականին կհետևի ևս մի քանի տեղակալների հրաժարականը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: Ինստիտուտի պետի 6 տեղակալներից կմնան մեկը կամ երկուսը: Ինչ վերաբերում է այն տեղակալին (ի դեպ, նրա անունը դեռ չեն ցանկանում հնչեցնել), որի որդին կասկածյալների մեջ է, նա ոչ միայն կազատվի աշխատանքից, այլև «հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկվի, բոլոր դեպքերում, չենք բավարարվելու միայն գործից ազատմամբ»,- ասաց ՊՆ բարձրաստիճան մեր զրուցակիցը:

 

Հարցին, թե որն էր այդ դաժան սպանության պատճառը, նա ասաց, որ առաջ է քաշվում կենցաղային ինչ-որ տարբերակ, ըստ որի, ճաշարանում ուտելիս Հայկազ Բարսեղյանը նկատողություն է արել «կասկածյալներին», թե այդքան փնթի մի կերեք, սակայն, մեր համոզմամբ, դա չէ պատճառը, կասկածյալներն այս պահին դեռ լռում են, այնուհանդերձ, խորապես համոզված ենք, որ ոչ այնքան կենցաղային, որքան արժեհամակարգային խնդիր է եղել առանցքում. «Սպանված տղան բավականին դաստիարակված, զարգացած, հայրենասեր, արժեքային համակարգ կրող երիտասարդ էր և «շայկայից» տարբերվել է իր ամեն ինչով, ինչն էլ թերևս վերջիններս չեն ներել»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին