Մյունխենգլադբախի «Բորուսիան» վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ֆրանսիական «Ստրասբուրի» դեմ խաղն անցել առանց երկրպագուների տեսահեռարձակման (2։0): Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը եղել է գերմանական թիմի մեկնարկային կազմում և երկրորդ խաղակեսի 46-րդ րոպեին խփել է հանդիպման երկրորդ գոլը։
Նշենք, որ սա Ռանոսի չորրորդ գոլն է նախամրցաշրջանային հատվածի ընկերական խաղերում: