▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռակիրովկաներ» ԼՂՀ-ում. «Հրապարակ»

«ԼՂՀ-ում կադրային փոփոխություններ են տեղի ունենում, ավելի ճիշտ՝ փոխատեղումներ («ռակիրովկաներ»), որոնք քաղաքական ենթատեքստ ունեն և իշխանության ներսում նոր վերադասավորումների են բերելու: Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 9-ին, երբ ԱԺ նիստի ժամանակ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մոսիյանը հրաժարական տվեց: ԼՂՀ չինովնիկական շրջանում սպասում են Արթուր Մոսիյանի նոր նշանակմանը:

Վերնախավում կարծիք է տարածված, որ նա շուտով կզբաղեցնի ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնը, թեև ոչ ՎՊ նախագահը, ոչ էլ գլխավոր դատախազն օրենքով չեն կարող որևէ կուսակցության անդամ լինել: Ինչևէ, Արթուր Մոսիյանի նոր նշանակումը, անշուշտ, կամրապնդի Ղարաբաղում իշխանական ուժ հանդիսացող ՀՅԴ ազդեցությունը: Վերջապես իրականություն կդառնա ՀՅԴ՝ ձեռքի տակ ուժային կառույց ունենալու երազանքը:

Եթե հաշվի առնենք, որ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ևս դաշնակցական է և ահռելի ազդեցություն ունի ԼՂՀ կառավարությունում, ապա ակնհայտ է, որ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելով, ՀՅԴ դիրքերն էապես ուժեղանում են: Արթուր Աղաբեկյանի վերաբերյալ քաղաքական շրջանակներում երկու կանխատեսում կա՝ որ նա ԼՂՀ վարչապետի ամենալուրջ հավակնորդն է, և երկրորդ՝ որ նա նախագահական ամբիցիաներ ունի:

Ներկայիս գլխավոր դատախազ, նախկին ոստիկան, պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Արշավիր Ղարամյանին, ըստ իշխանության ներսում շրջանառվող լուրերի, ևս վառ հեռանկար է սպասվում:

Նա նախագահ Բակո Սահակյանի մտերիմ մարդկանցից է Արցախում, և վարկած է պտտվում, թե Բակո Սահակյանը, ով 2017 թվականի նախագահական ընտրություններում այլևս առաջադրվելու իրավունք չունի, հենց Արշավիր Ղարամյանին է տեսնում իր իրավահաջորդի կարգավիճակում»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին