Դիտեք նաև՝
«Քվեարկեցի հանուն փոփոխությունների․ հուսով եմ, որ ընդդիմադիր ներկայացված ուժերը լավ արդյունք ցույց կտան»,- քվեարկությունից հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը քվեարկում էր Երևանի N 7/2 ընտրատեղամասում։
ՀՀ երկրորդ նախագահի քվեարկությունը՝ տեսանյութում։
Հավելենք նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը չի մասնակցելու։ «Նախագահը բնակվում է Ձորաղբյուրում, Երևանի բնակիչ չէ, հետևաբար չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին»,- հայտնել են երրորդ նախագահի գրասենյակից։ |