▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստոնյա լինելը զատիկին իրար ձու ջարդելը չի...

Քրիստոնյա լինելը դա առաջինը կամ վերջինը քրիստոնեություն ընդունելը չի, դա զատիկին իրար ձու ջարդելը չի, ոսկուց եկեղեցի ու 33 մետրանոց խաչ կառուցելը չի, կնքվելը չի, եկեղեցում մոմ վառելը չի, մեռելոցը ոչ աշխատանքային օր հայտարարելը չի, Աստվածաշունչ մեջբերելը չի, դրանով ուրիշների մեղքերը մատնանշելը ու համապատասխան պատիժ սահմանելը չի:
Քրիստոնյան քրիստոնեական արժեքների կրողն է, քրիստոնեական գաղափարներով առաջնորդվողն է: Դրա համար պարտադիր չէ կրոնի դավանել պետք է լինել այդպիսին ու ապրել այդպես:
Հայերը, իրենց քրիստոնյա համարելով, հիմնականում չեն ապրում քրիստոնեական արժեքներով ու գաղափարներով, իսկ քրիստոնեությունը հիշում են այն ժամանակ երբ դիմացինին պետք է մեղադրել, կամ գլուխ գովալ, որ առաջինն ենք ընդունել այն, քրիոստոնեությունից վերցրել ենք ամենախոցելին՝ հնազանդությունը, ինչը հնարավորություն է տալիս մանիպուլացնել ժողովրդին և ենթարկել որոշ մարդկանց կամքին:
Քրիստոնեությունը արժեհամակարգ է, ոչ դե ավանդապաշտություն և այն պետք է ընդունել որպես այդպիսին՝ հաշվի առնելով արդիական մոտեցումներն ու առօրեական մարտահրավերները:
Լավ կլինի այս հարցերը քրիստոնյաներն իրենց տան և որոնեն պատասխաններ:

 

Կարեն Հարությունյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին