▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հենց Նիկոլենց վիճակը վատանում է, հայտնվում է մի հարցում»

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես և սպասվում էր, դուրս եկավ հերթական հարցումը, որի նպատակն է հայ ժողովրդին անլուրջ ներկայացնել և նեղն ընկած Նիկոլին աջակցել։
Ամերիկյան IRI-ի հերթական հարցումից պարզվում է, որ հայ ժողովուրդն այն աստիճան հիմար է, որ իրեն մորթելուց, թալանելուց, խաբելուց, իրեն ծաղրելուց, իշխանություններին Ալիևի ու Էրդողանի կողմից սատարելուց հետո պատրաստ է նպիկոլենց երկու անգամ ավելի շատ ձայն տալ, քան ամենաընդդիմադիրները` միասին վերցրած։
Արդեն դարձել է վատ ավանդույթ․ հենց Նիկոլենց վիճակը վատանում է, անմիջապես հայտնվում է մի հարցում, որտեղ նրա ռեյտինգը միշտ աճում է։
Իսկ այս մեկը, իրենց սիրած լեզվով ասած՝ դասական հիբրիդային ներգործության օրինակ է»։

***

Ահա Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան ամենահեղինակավոր IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումները։ Այս մասին հրապարակելով արդյունքները՝ գրել էր  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հ.Գ. Դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է, իրենք հակառակ պատկերը ունեն և իրենց հանգստացնեն»,-գրել էր նա։

Ըստ IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումների՝ ՔՊ-ն կհավաքի 29%, «Ուժեղ Հայաստան»-ը՝11%, «Հայաստան» դաշինքը՝-4%։

Ավելին՝ այստեղ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին