▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ձեր վարձավճարն այսօր 150,000 դրամ է, հնարավորություն կունենաք 150,000 դրամով ունենալ սեփական բնակարան. Նարեկ Կարապետյան

Բնակարանների գները թույլ կտան վարձավճարի գնով ունենալ սեփական բնակարան: Եթե դուք այսօր վճարում եք 150,000 դրամ վարձավճար, դուք հնարավորություն կունենաք 150,000 դրամով ունենալ սեփական բնակարան ու սեփական տանիք: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից 5-րդը՝ 20,000 մատչելի բնակարաններ մեր հայրենակիցների համար:

Մեր հայրենակիցներից շատերը՝ ովքեր նոր են ընտանիք կազմել, բնակվում են փոքր բնակարանում՝ մեծ ընտանիքով, կամ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ են ու հնարավորություն չունեն գնել նոր բնակարան, քանի որ Հայաստանում շատ թանկ են բնակարանների գները, այդ իսկ պատճառով ՀՀ-ն՝ ուժեղ առաջնորդի ղեկավարությամբ, ստեղծելու է նոր ծրագիր:

Պետությունը կառուցապատողին տալու է անվճար հողատարածք, տալու է անվճար կոմունիկացիաներ, գնորդին վերադարձնալու է հարկերի նշանակալի մասը, որպեսզի գնորդն ունենա հնարավորություն շատ էժան գնով բնակիարան ձեռք բերելու: Սա շատ կարևոր քայլ է մեր ընտանիքների համար»,- նշել է նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին