Արդեն տեղեկացրել ենք, որ Ամերիաբանկը ` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է իրադարձության կարևորությունը ոչ միայն բանկի և խմբի, այլև տարածաշրջանի և Հայաստանի համար:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով՝ Ամերիաբանկի այս ձեռքբերումը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա։
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանը փաստը բարձրացնում է թե Ամերիաբանկի , թե Հայաստանի Հանրապետության ճանաչելիությունն ու գրավչությունը միջազգային շուկաներում։
ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանն էլ արձանագրում է FTSE 100-ում Ամերիաբանկի ընդգրկվելը տարածաշրջանում աննախադեպ է։
Հավելենք, որ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը ևս Ամերիաբանկին շնորհավորել է՝ լրջագույն ձեռքբերման առումով` այն կարևոր համարելով նաև ՀՀ-ի համար։


