Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանի հորեղբայրը՝ Սերոժ Առուշանյանը «Доля Воровская» է նվագում Մարսելի փողոցներում․ Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Ըստ համացանցում տարածված տեղեկությունների, Սերոժ Առուշանյանն արտագաղթել է Հայաստանից և ապրում է Մարսելում՝ ակորդեոն նվագելով փողոցներում ու զբաղեցնելով ֆրանսիական այս քաղաք այցելած զբոսաշրջիկներին։
Հիշեցնենք՝ երբ Գյումրու երգող շատրվաններում, ըստ քաղաքապետարանի տարածած պարզաբանման, տեխնիկական խոտանի հետևանքով, «Доля Воровская»-ն էր միացվել, ՔՊ-ականներն իրենց գրառումները ամոթանք էին տալիս ու «անարգանքի սյունին էին գամում» Վարդան Ղուկասյանին։
Ինքը՝ Դավիթ Առուշանյանը երկար գրառում էր կատարել՝ այն սահմանափակելով հետևյալ բառերով․ «Տղե´ք, սիգ տուն-քաղաք է, ոչ թե` տուն-գաղութ»:
Դիտեք նաև՝


