▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեզի առաջին ցավակցողն ու կողքիդ կեցողը հայն է. հալեպցի արաբը՝ տեղի հայերի մասին

Հալեպցի արաբ քաղաքացի Հուսամ Ուաթթար իր ֆեյսբուքյան էջում  կարծիք է հայտնել  տեղի հայերի  մասին, որը ներկայացնում է yerakouyn.am-ը:

Հալէպի հայերը հալէպցիներ են.. եւ ան որ զիրենք լաւ չի ճանչնար՝ Հալէպը չի ճանչնար..

Անհնար է Հալէպ ըլլաս եւ Վազգէնի քովէն սուճուխ ու պասթուրմա չուտես.. անհնար է Հալէպ ըլլալ եւ չճաշել լաւագոյն եւ ամենահամեղ ճաշերը Ուանէս ճաշարանի.. անհնար է Սերոբեանի աւազանի կողքին ճաշելուն չկարօտնաս.. անհնար է turtles-ի քովէն անցնիլ եւ շաուրմայի սանտուիչ մը չուտել ..

Եթէ մեքենադ խանգարուած է.. վստահ նորոգողը հայ է (Մովսէսը Յակոբը կամ Սարգիսը)։ Եթէ ադամանդ պիտի գնես .. վստահ հայու քով կ’երթաս, որովհետեւ ինք քեզի չի խափեր.. եթէ լա լուսանկար կ’ուզես միայն հայու քով կ’երթաս լ(Տիգրան Ճիմի եւ Յարութ)..

Եթէ Հալէպի մէջ կ’ապրիս անպայման հայ ընկերներ ունիս եւ եթէ ջղայնացած ես.. հայ ընկերոջդ հետ խօսիր.. պիտի լսէ քեզի առանց ընդհատելու եւ քեզի պիտի չըսէ մեղաւորը դուն ես.. պիտի ըսէ հանդարտիր, մեծ հարց չէ, հոգ միներ..

Եթէ հարազատ մը մահանայ.. պիտի տեսնես, որ քեզի առաջին ցաւակցողն ու կողքիդ կեցողը հայն է..եթէ հիւանդանաս, հայը կը զանգէ եւ կը հարցնէ որպիսութեանդ մասին եւ կու գայ ու ծաղիկ կը բերէ քեզի..

Մէկ ժողովուրդ էինք եւ կը մնանք.. ի հեճուկս բոլորին եւ Աստուած հոգին լուսաւորէ Մինասին եւ անոր Հօրը եւ Աստուած թող պատժէ անոնց մահուան պատճառ եղողները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին